Նոյեմբերի 30-ին ժ.10.50-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի “3 Խնձոր” հյուրանոցա-ռեստորանային համալիրի առաջին հյուրանոցային համարում երկու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված հյուրանոցա-ռեստորանային համալիրի հյուրանոցային համարում հայտնաբերել են 25-28 տարեկան տղամարդու և կնոջ դիակներ: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Նույն օրը` ժ.13.30-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի “Բանավան” թաղամասի ամառանոցային հատվածում, Փառանձեմ Մանուկի Գալստյանին /մնացած տվյալները պարվում են/ պատկանող ամառանոցի մոտ գտնվող տնակում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված ամառանոցի այգու մետաղյա տնակում` մահճակալի վրա հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դիակ, որն ըստ հարևանների բանավոր հայտարարության հանդիսանում է թափառաշրջիկ ոմն Արամը /մնացած տվյալները պարզվում են/: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են:
Ջրվեժում դիակներ են հայտնաբերվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ