Բաքվի «դատավարությանը» Արցախի ՊԲ նախկին հրամանատարը հաստատել է իր մասնակցությունը Արցախի պատերազմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում ընթացող շինծու դատավարության ժամանակ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի ներգրավվածությունն 44-օրյա պատերազմում պայմանավորված էր Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքով, ինչը իրավական տեսանկյունից համարվում է լեգիտիմ։




Լրահոս