
Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։
Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։
«Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա),
«Բրյուգե» (Բելգիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա),
ՊՍՎ (Նիդերլանդներ) – «Արսենալ» (Անգլիա),
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Լիլ» (Ֆրանսիա),
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Լիվերպուլ» (Անգլիա),
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ինտեր» (Իտալիա),
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Բարսելոնա» (Իսպանիա),
«Բավարիա» (Գերմանիա) – «Բայեր» (Գերմանիա)։