Ալիևը վաղը կայցելի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը այցով կմեկնի Թուրքիա, ըստ ադրբեջանական APA գործակալության՝ հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ըստ նրա՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Ալթունը նշել է, որ նախագահական համալիրում անցկացվելիք բանակցություններում քննարկվելու են տարածաշրջանային և գլոբալ ընթացիկ իրադարձությունները։

Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև «եղբայրական» հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Բացի դրանից, այցի շրջանակում տեսակապի միջոցով կհետևեն Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությաը, որի հիմքը դրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։




Լրահոս