ՔՊ-ում իշխանությունն իր ձեռքն է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը. հաստատվեցին արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կապան ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Նարեկ Բաբայանի, Քաջարան ՏԿ-ում՝ Արմեն Առաքելյանի, Ջերմուկ ՏԿ-ում՝ Վահագն Արսենյանի, Ստեփանավան ՏԿ-ում՝ Վահրամ Պապիկյանի թեկնածությունները։ Քննարկվել են Վանաձոր ՏԿ-ի աշխատանքներին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական բնույթի հարցեր։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թվականի վերջում ՔՊ ակտիվի դռնփակ նիստում ԱԺ կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հնարավորինս փաստարկված հայտարարել է, որ երբ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր բաժնետոմսերի կառավարումը հանձնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), Սյունիքում բոլորը տեսան, թե ինչպես նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որ շարքային աշխատակից էր, սկսեց հարստանալ իրենց աչքի առջև:

ՔՊ-ներսում քննարկվել է նաև, որ բացի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված շատ բարձր, սակայն բոլորից գաղտնի պահվող աշխատավարձից, Բաբայանը եկամուտներ է ստանում նաև «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, փաստացի իրականացրել է Բաբայանը իր և մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ, Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու և շահելու նպատակով:
Հավելենք, որ թեև ԱՆԻՖ-ի անփառունակ լուծարումից հետո ԶՊՄԿ-ի Կառավարության մասնաբաժնի կառավարումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է անցել, բայց փաստացի իրավիճակի տերը նույն Նարեկ Բաբայանն է, որը նաև ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված:




Լրահոս