
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական թիմը հայտնել է․
«Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի դեմ գործով:
Դատարանը, հիմք ընդունելով փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։
Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ։
Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում»: