
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ այսօր անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել Լիբանանի Տիրի շրջանում՝ հայտարարելով, որ սպանվել է «Հըզբոլլահ»-ի՝ հրադադարի ժամանակ Իսրայելի վրա հարձակումներին մասնակցած հրամանատարը, հայտնում է Times of Israel-ը:
Ըստ Իսրայելի բանակի հայտարարության՝ հրամանատար Հայդար Հաշեմը ղեկավարում էր «Ռադվան» շարժման էլիտար ստորաբաժանման ռազմածովային ուժերը։
Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ իր աշխատանքի շրջանակում, նա ներգրավված է եղել ծովով «Հըզբոլլահ»-ի զենք տեղափոխելու փորձերում, ինչպես նաև ծրագրել է ռազմածովային հարձակումներ Իսրայելի և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ, ներառյալ՝ շարունակվող հրադադարի ժամանակ:
«Հաշիմի գործողությունները սպառնալիք էին Իսրայելի պետության և նրա քաղաքացիների համար և Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների կոպտագույն խախտում էր», -հավելել է Իսրայելի պաշտպանության բանակը: