
ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև Սպիտակ տան ղեկավարը ամփոփել է իր նախագահական երկրորդ ժամկետի առաջին շաբաթները։ Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում՝ ամփոփելով իր նախագահության շաբաթները։
Օրենսդիրների առաջ ելույթը Թրամփին հնարավորություն է տվել հրապարակայնորեն ներկայացնել իր տեսակետները տնտեսական և ներգաղթին վերաբերող քաղաքականության վերաբերյալ, սատարել դաշնային աշխատողների թվի նշանակալի կրճատումները ու Զելենսկու հասցեին ուղղված սուր քննադատությունը։
ArmLur.am-ը ներկայացնում է Դոնալդ Թրամփի ելույթի հիմնական կետերը։
- Ես վերջ դրեցի պետական գրաքննությանը և վերադարձրեցի խոսքի ազատությունը։
- Իմ առաջնահերթությունները՝ փրկել մեր տնտեսությունը։ Վերջին վարչակազմը աղետ բերեց՝ ամենավատ գնաճը, թերևս, երկրի պատմության մեջ։
- ԱՄՆ-ն Ալյասկայում կառուցում է աշխարհի ամենամեծ գազատարներից մեկը։ Ճապոնիան և Հարավային Կորեան ցանկանում են միանալ նախագծին: Ներդրումները կազմում են տրիլիոն դոլարներ։
- Այս շաբաթ Միացյալ Նահանգները «պատմական որոշում» կկայացնի՝ զգալիորեն մեծացնելու կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների ներքին արտադրությունը։
- Այսօր ես շատ կարևոր նամակ ստացա Զելենսկիից. Նա պատրաստ է գալ բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինան պատրաստ է ստորագրել հազվագյուտ հանքանյութերի մասին պայմանագիրը։
- Ռուսաստանից նույնպես ուժեղ ազդանշաններ ենք ստանում, որ նրանք պատրաստ են խաղաղության. Հրաշալի չէ՞։ Ժամանակն է վերջ տալ այս պատերազմին. Երկու կողմերն էլ պետք է խոսեն։
Եվրոպան փորձում է առաջատար դեր ստանձնել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը՝ անցած շաբաթ Սպիտակ տանը Զելկենսկու հետ տեղի ունեցած սուր քննարկումից հետո:
Զելենսկին ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել և պնդել, որ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան