Արմֆուդը դատարան է դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ “Արմֆուդ” ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանը և նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեցին, որ դիմելու են դատարան` պահանջելով անվավեր ճանաչել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից ձեռնարկության գործունեության կասեցման մասին որոշումը և փոխհատուցել ընկերությանը պատճառված վնասը: Լ. Բաղդասարյանն ասաց, որ կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերման վերաբերյալ հայտարարություններն անհիմն են, վնասվել է ընկերության բարի համբավը, ինչպես նաև ընկերությանը պատճառվել է մեծ նյութական վնաս, որի չափերը ճշտվում են: Բ. Սողոմոնյանն էլ նշեց, որ իրենք կաթը ստուգման են ներկայացրել նաև առողջապահության նախարարության լաբորատորիայում, որը հերքել է ստաֆիլակոկի առկայությունը: Ընդ որում, Սննդի անվտանգության լաբորատորիան ցուպիկ է հայտնաբերել ստուգման տրված կաթի 2 շշերից մեկում միայն` այն դեպքում, երբ այդ երկու շշում էլ կաթ լցվել է նույն տարայից: Նա նաեւ ընդունեց, որ Սննդի անվտանգության ծառայության կողմից առաջ քաշված փաստարկները. կաթի արտադրամասի անբարեկարգ վիճակը, եւ որ բացի կաթից` մնացած արտադրատեսակները չեն ունեցել համապատասխան սերտիֆիկատներ և տեխնիկական պայմաններ, ընկերությունը չունի լաբորատորիա և այլն




Լրահոս