Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը չկալանավորվեց․ սահմանվել է գրավ և չբացակայելու արգելք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է, տեղեկությունը հաստատել էին նաև Երևանի քաղաքապետարանից։

Իսկ ով է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը։

Նա ծնվել է 1975թ. մարտի 22-ին:
Ավարտել է h.83 միջնակարգ դպրոցը:
1992-1996թթ. սովորել է ՀՊՃՀ-ում՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:
1996-1998թթ. սովորել է ՀՊՃՀ մագիստատուրայում՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:
1998-2000թթ.սովորել է ՀՊՃՀ ասպիրանտուրայում (ասպիրանտական դպրոցում)՝ ստանալով ճարտարագետ-հետազոտողի որակավորում:
1998-2002թթ. աշխատել է «Պինդ վառելիք» ՊՁ-ում:
2004-2011թթ. դասավանդել է ՀՊՃՀ «Կիրառական մեխանիկա» ամբիոնում:
2012-2019թթ. աշխատել է «Յունիքիմ» ՍՊԸ-ում:
2020թ. փետրվարին նշանակվել է աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ:
Պահեստազորի սպա է, կոչումը՝ լեյտենանտ:
Ամուսնացած է:




Լրահոս