
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովվել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։
Թրամփի հետ վեճից հետո Զելենսկին «մեղայական» հայտարարություններ է արել, որ պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր, սակայն այս հայտարարությունը հետևեց միայն Թրամփի սպառնալիքին․ Թրամփը դադարեցրել էր Ուկրաինային զենքի տրամադրման գործընթացը։
Ռուսական քաղաքական շրջանակներից ArmLur.am-ը տեղեկանում է, որ մեկ շաբաթից Զելենսկին նորից ԱՄՆ կգնա, սակայն այս անգամ խաղաղության բանակցության և Թրամփի հետ հաշտության համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան։ Սակայն կարող ենք արձանագրել, որ ռուսական կողմը պատրաստ է պայմանագրի, իսկ Զելենսկին համաձայնել է խաղաղությանը միայն Թրամփի սպառնալիքներից հետո։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, թե Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագրի մանրամասները։ Ժամեր անց Զելենսկին վայր դրեց զենքերը Թրամփի առաջ։
Ռուսական քաղաքական շրջանակներից տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահը Թրամփի խաղաղության կոչին զուգահեռ պատերազմն ավարտելու իր պայմաններն է առաջարկել։ Նա ասել է, որ Զելենսկու հետ կկնքեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որը կլինի փուլային տարբերակով. նախ կհայտարարվի հրադադար և ով որտեղ կանգնած է, մնալու է այնտեղ և այն դառնալու է նոր սահմանային գոտի։ Կողմերը պարտավորվելու են մնալ իրենց տեղերում և ոչ մի կրակոց չարձակել։
ՌԴ-ից ստացվող տեղեկությունների համաձայն՝ 3 տարի տևող պատերազմը խաղաղությամբ ավարտելու մասին փաստաթուղթը կկնքվի Ուկրաինայի նոր ղեկավարին հետ, որը կընտրվի նոր ընտրություններում։ Սակայն հարկ է նշել, որ Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2024 թվականին։ Սակայն 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո երկրում հայտարարվեց ռազմական դրություն, որի ընթացքում Սահմանադրությամբ արգելվում է ընտրությունների անցկացումը։
Ներկայումս Ուկրաինայում ռազմական դրությունը դեռևս ուժի մեջ է, և ընտրությունների անցկացման հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ նման պայմաններում ընտրությունների անցկացումը հարցականի տակ է։
Եթե փորձենք ամփոփել ռուս-ուկրաինական պատերազմի 3 տարիներին վերաբերող ինֆորմացիոն գրոհը, կարող ենք ասել, որ պատերազմի հանգուցալուծումը մոտ է և սերտ կապված է Զելենսկու՝ մյուս շաբաթ ԱՄՆ կատարվելիք այցի հետ, հայտնում են ռուսական աղբյուրները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան