ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենց առաջարկ է եղել հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ Զուրաբյանի՝ իրենք առաջիկայում կպատասխանեն այդ հրավերին։
«Իհարկե, ես կարող եմ հիմա էլ պատասխանել, բայց քանի որ եղել է պաշտոնական հրավեր, պետք է լինի պաշտոնական պատասխան։ Մենք կհրավիրենք խմբակցության նիստ, որտեղ էլ կտրվի պաշտոնական պատասխանը»,- ասաց Զուրաբյանը՝ չհստակեցնելով, թե երբ կլինի խմբակցության նիստը։