«Ժառանգությունը» նոր կառավարության կազմում չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր խոսելով վարչապետի հրաժարականի մասին, ասաց, որ եթե չլիներ քաղաքական ուժերի, քաղաքացիական հոսանքերի պահանջը ՝ այդ հրաժարականը չէր լինի:

«Չեմ կարծում, որ դա նախապես որոշված էր: Հաջողություն եմ մաղթում նախկին վարչապետին: Հաջորդը կլինի ոչ լեգիտիմ վարչակարգի ներկայացուցիչ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա`  եթե համախմբվենք, ապա կկարողանանք ամբողջական իշխանափոխության պահանջը ի կատար ածել:

Ինչ վերաբերում է  քաղաքական ուժերի համագործակցությանը, ապա ինքը պատրաստ է հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի, Մարգարյանի ու արտախորհրդարանական ուժերի հետ, եթե ուզում են իշխանությունը վերադարձնել ժողովրդին:

Արդյո՞ք «Ժառանգությունը» ցանկանում է լինել նոր կառավարության  մասը:

«Այս իշխանության ներքո «Ժառանգությունից» որևէ մեկը չի լինի այս կառավարության կազմում: Մենք գործարքի չենք մտնում ոչ մեկի հետ»,- եզրափակեց Հովհաննիսյանը:




Լրահոս