«Ժառանգությունը» Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որևէ վարչապետ չի վայելելու մեր ու ժողովրդի վստահությունը»,- ի պատասխան այսօր լրագրողների հարցմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը`  նկատի ունենալով նաև վարչապետի թեկնածու համարվող Հովիկ Աբրահամյանին:

Ո՞վ է «Ժառանգության» վարչապետի թեկնածուն:

«Վարչապետի մեր թեկնածուն չունենք, բայց ունենք մեր նախագահի թեկնածուն»,- կատակով ասաց  քաղաքական գործիչը:

«Սերժ Սարգսյանը պետք է հեռանա այս իշխանության հետ»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:

Եթե ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն նոր կառավարության կազմում հայտնվեն, ապա արդյոք ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն  հայտնվում լուսանցքում հարցին Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ ինքը «եթե»-ներով հարցերի չի պատասխանում, ապա ասաց, որ թող ինքը լուսանցքում հայտնվի ՝ մնացածներն ապրեն:

Հովհաննիսյանը ի պատասխան ասաց, որ չի հավատում, որ ՀՅԴ-ն պաշտոնի կռիվ է անում:

Արդյոք «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ հարցին Հովհաննիսյանը բացասաբար պատասխանեց:

 




Լրահոս