Միասնական ժամերգություն կկատարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի թեմը հաղորդում է․

«Սիրելի’ քրիստոնյա քույրեր և եղբայրներ, սկսված է ՄԵԾ ՊԱՀՔԻ խոհրդավոր և աղոթական ճանապարհորդությունը:

Այսու տեղեկացնում ենք ամենքիդ, որ Մեծ Պահքի այս ընթացքում, յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան Արագածոտնի թեմի եկեղեցիներում՝ հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, կկատարվեն միասնական ժամերգություններ:

Առաջին միասնական ժամերգությունը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը 16:30-ին, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում:

Հրավիրում ենք ամենքիդ մասնակից և աղոթակից լինելու»։




Լրահոս