Երևան-Երասխ երթուղով ընթացող էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով 2 հոգու չի հաջողվել փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը մանրամասներ է հայտնել գնացքի ու մարդատար մեքենայի բախման հանգամանքների մասին՝ հայտնելով, որ վթարի հետևանքով, դժբախտաբար, զոհեր կան։

Մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի: Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:




Լրահոս