Հայ պատանի շախմատիստների արդյունքները աշխարհի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղաների առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 8 հնարավորից ունեն 5.5 միավոր և կիսում են 12-24-րդ հորիզոնականները:

Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանը ունի 5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 4.5 միավոր:




Լրահոս