ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Skype-ը փակվում է․ ո՞ր ծրագիրն է փոխարինելու Skype-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Microsoft ընկերությունը պաշտոնապես դադարեցնում է Skype-ի աջակցությունը. անջատման գործընթացը կմեկնարկի արդեն 2025-ի մայիսին։

Հետաքրքրականն այն է, որ Skype հավելվածը հեռանում է ընդմիշտ և ծրագրից օգտվողներին խորհուրդ է տրվել, որ անցում կատարեն Teams-ի։

Skype-ի օգտատերերը նկատել են, որ Windows-ի համար նախատեսված Skype-ի վերջին փորձնական տարբերակում հաղորդագրություն կա, որում ասվում է, որ որոշ կոնտակտներ արդեն տեղափոխվել են Teams անվճար, ինչը, հավանաբար, նշանակում է, որ ընկերների ցանկը ավտոմատ կտեղափոխվի նոր հարթակ։

Նշենք, որ Skype ծրագիրը ստեղծվել է 2003 թվականին, որը ը Microsoft-ը ձեռք է բերել 2011 թվականին։

2017 թվականին Microsoft-ը ներկայացրեց Teams-ը, որը հիմնված էր Skype-ի տեխնոլոգիաների վրա և ստեղծվել էր Slack-ի հետ մրցակցելու համար։ Այդ պահից սկսած Skype-ի զարգացումը դանդաղեց, և նրա փակման մասին խոսակցությունները շրջանառվում էին արդեն մի քանի տարի։

Skype-ը այդպես էլ չդարձավ Microsoft-ի հիմնական արտադրանքը, քանի որ Apple-ի FaceTime-ը գերիշխում է iPhone և Mac օգտատերերի շրջանում։

Իսկ թե ինչ է լինելու հետո, բարդ է ասել, քանի որ Microsoft-ը դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չի տվել, սակայն Skype-ի անջատումը մայիսին արդեն վերջնական որոշված է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս