Երկու անգամ բարձրացվեց օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը․ նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024-ին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է, ԱԺ–ում իր առաջարկած օրենսդրական փոփոխության քննարկման ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«2024 թվականին օնլայն կազինոների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 մլրդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով»,- ասաց նա։

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որն առաջարկում էր երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը:




Լրահոս