
Այսօր երեկոյան Հանարպետական կուսակցության գրասենյակում տեղի է ունենալու կուսակցության Գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի օրակարգում կա երկու հարց` ԱԺ նախագահի ու փոխնախագահի թեկնածուների առաջադրում: Շրջանառվում է համապատասխանաբար Սամվել Նիկոյանի և ՀՀԿ մամլո խոսնակ և խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի անունները: