Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հորը՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու վերաբերյալ հայցադիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։

Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Բաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը սկզբում վարույթ չի ընդունել ներկայացված հայցադիմումը, քանի որ, ըստ դատարանի, հայցում սխալներ են եղել։ Դատարանը վերադարձրել է հայցադիմումը և հայցվորին 15 օր ժամանակ տվել՝ թերությունները վերացնելու համար։ Երկրորդ անգամ ներկայացված հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել։

Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը «կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։ «Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը և պարծեցել, որ ինքն էլեկտրական մեքենա է վարում, և, ըստ այդմ, «կարմիր գծերում» անվճար է կայանում։

Տեսանյութի տարածումից ժամեր անց Տիգրան Ավինյանն ափսոսանք էր հայտնել հոր խոսքերի համար և ներողություն խնդրել՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։ Ավինյանն այդ տեսաուղերձում էլ դարձյալ լրատվամիջոցներին էր մեղադրել։




Լրահոս