ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզպետը՝ քրեական հեղինակության որդուն իր աշխատասենյակ տանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետին կառավարության նիստի ավարտից հետո armLur.am-ը հարց ուղղեց, թե Գյումրին զարմացել էր, որ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քրեական հեղինակության որդուն մարզպետարան էր տարել, իր կողքին նստեցրել ու Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հարց էր քննարկում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, թե իբր «պայքարում» է քրեական ենթամշակույթի դեմ, փաստերը այլ բան են խոսում: Փաշինյանի իշխանության օրոք քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը դատարաններում կա՛մ արդարացվում են կա՛մ էլ հայտնվում են ազատության մեջ ու մի բան էլ որոշ ՔՊ-ականների հետ հարցեր քննարկում։ Երեկ ողջ Գյումրին զարմացել էր, որ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քրեական հեղինակության որդուն մարզպետարան էր տարել, իր կողքին նստեցրել ու Կադաստրի Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հարց էր քննարկում։
Լուսանկարում մարզպետ Առուշանյանի կողքին նստածը Գյումրու շուկայի սեփականատերերից է, առավել հայտնի քրեական հեղինակություն «Շարամ» մականվամբ Ռուդիկ Խոջոյանի որդին։ ՔՊ-ական մարզպետը նրան տարել նստեցրել է իր կողքին, որ մարտին կայանալիք ընտրություններում քրեական աշխարհի ներկայացուցիչները ՔՊ-ի համար աշխատեն:
Հավելենք, որ դեռեւս 2016 թվականին Ռուդիկ Խոջոյանի տանը հայտնաբերվել էր «Նագան» մոդելի 7,62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ: Քրեական հեղինակություն 56-ամյա տղամարդը ձերբակալվել էր ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով։ Իսկ հիմա ազատության մեջ է»:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս