Բաքվում պահվող հայերի վերադարձը պայմանավորված չէ, թե միջազգային հարթակներում որքան բարձր վիրավորանքներով կխոսես, ճիշտ մարտավարություն է պետք. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան հարցեր, որոնց վերաբերյալ չի կարելի խոսել հրապարակային, որովհետև դա կարող է սկզբունքի խախտում լինել. միջազգային հարթակներում այս խնդիրների լուծումը նրանով չի պայմանավորված թե ինչքան բարձր ես խնդրի վերաբերյալ խոսում կամ ինչքան վիրավորանքներով լի արտահայտություններով ես խոսում, դա պետք է ունենա ճիշտ մարտավարություն:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՄԻՊ-ը կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Բաքվում գտնվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու համար:

«Ես ոչ միայն հաղորդակցության մեջ եմ միջազգային գործընկերների հետ, այլ նաև՝ հստակ իրավական վերլուծություններ եմ այս խնդրի հետ կապված անում: Մի մասին դուք էլ եք ծանոթ, որովհետև հրապարակային խոսել եմ այդ մասին, բայց մի մասը հնարավոր չէ հրապարակային ներկայացնել՝ այդ թվում նշված անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ կապված զգայունության հանգամանքը նկատի ունենալով:

Ողջունում եմ Մարդու իրավունքների ՄԱկ-ի հանձնակատարի շատ կարևոր հայտարարությունը և հույս ունեմ, որ ապագայում նման ոչ միայն հայտարարություններ, այլ նաև՝ նման խոսույթ շատ կհնչի, որը կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանի համար»,- նշեց նա:

Հարցին էլ՝ ի վերջո քաղաքական միջամտությո՞ւն է պետք, թե՝ իրավական, նա ասաց. «Իրավականն այս պարագայում, բնականաբար, շատ կարևոր հնարավորություն և միջոց է քաղաքական հարթակներում կոնկրետ նպատակներին հասնելու համար»:




Լրահոս