ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բանակն իմ ամբողջ կյանքն է». Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմը էկրաններին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակութային և քաղաքական գործիչներ, դերասաններ երեկ մեկ հարկի տակ էին հավաքվել․նրանց միավորել էր Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որը մեծ էկրան բարձրացավ երեկ՝ Սպարապետի ծննդյան օրը։
Ֆիլմը պատմում է Վազգեն Սարգսյանի կյանքի կարևոր դրվագները՝ հիմնված իրական պպշատմությունների վրա․ ինչպիսի մարդ, որդի, հորեղբայր և պետական գործիչ էր Վազգեն Սարգսյանը։
Այս հարցերի պատասխանները կգտնեք ֆիլմում։ Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:
Ֆիլմի ստեղծման գաղափարը Վազգեն Սարգսյանի եղբոր դստերն է Նոնո Սարգսյանինը, ով ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է։ Նոնո Սարգսյանը կարծում է՝ եթե հորեղբայրը կենդանի լիներ, չէր ցանկանա իր մասի ֆիլմ նկարվեր։
Գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանը նշում է՝ թե աշխարհայացքով, թե արտաքինով նմանություններ ունի Սպարապետի հետ։Ֆիլմի դիտումից հետո ոմանք դուրս էին գալիս հուզված, ոմանք ոգևորված՝ Սպարապետի և նրա սխրանքների մասին պատմող ֆիլմեր շատ պետք է լինեն։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս