
Դերասանուհի, երգչուհի Լիլի Մորտոն ինստագրամյան իր միկրոբլոգի սթորիներ բաժնում կիսվել է իր քննության արդյունքներով։
Մորտոն անգլերենի քննության 6 level-ից ստացել է 4 level-ը։
«Այսօր անգլերենի քննության էի ու թեստի արդյունքում ստացա 4 level (6 level-ից): Ոնց որ վատ չի, եթե հաշվի առնենք, որ դեռ 1 ամիս եմ սովորել։ Առջևում, 4 ամսվա դասերն են։ Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ կանեմ․․․ Շատ եմ սիրում սովորել, միշտ»,- ինստագրամի սթորիներ բաժնում գրել է Լիլի Մորտոն։