
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող դատավորի անունը հայտնի է։ Գործը մակագրվել է դատավոր Սաթենիկ Անդրեասյանին:
Ըստ մեղադրական եզրակացության Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է « Սահմանադրական դատարանի դատավորներին և արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ:
Քնար Մանուկյան