
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը՝ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նախքան դասընթացի թեմային անդրադառնալը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է 2013 թ. ոստիկանության գործունեության տարեկան զեկույցը:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև նախաքննության ընթացքում տեղ գտնող թերացումներին, ծառայողական քննությունների վիճակագրությանը, օրինականության պահպանման գործում այլ կառույցների հետ համագործակցությանը՝ այդ խնդիրները դիտարկելով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համատեքստում:
Այնուհետև ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը ներկայացրին պարապմունքի հարցերը, մանրամասնեցին բաժինների սպասարկած տարածքների առանձնահատկությունները, անդրադարձան անձնակազմերի աշխատանքին, ծառայողական կարգապահության ոլորտի թերացումներին ու դրանց վերացման եղանակներին:
Ծրագրային խնդիրների քննարկումից հետո գործնական պարապմունքի մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ:
ՀՀ ոստիկանություն