
2025 թվականի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կանցկացվի Երևանում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ից 20-ը և բաղկացած կլինի 4 մրցաշարերից.
Արագ շախմատի տղաների թիմային մրցաշար
Կայծակնային շախմատի տղաների թիմային մրցաշար
Արագ շախմատի աղջիկների թիմային մրցաշար
Կայծակնային շախմատի աղջիկների թիմային մրցաշար։