Թրամփի կարծիքով իրանական նավթատար լցանավերը պետք է զննվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնալդ Թրամփի կարծիքով՝ իրանական նավթատար լցանավերը պետք է զննվեն բաց ծովում, հայտնում է Reuters-ը։ Նպատակը Իրանի համար նավթի արտահանումը դժվարացնելն է։

ԱՄՆ վարչակազմը դիտարկում է, որպեսզի դաշնակից երկրները սկսեն ստուգել նավերն առանցքային ուղիներով, մասնավորապես Մալակկայի նեղուցում: «Կարիք չկա նավեր խորտակել կամ մարդկանց ձերբակալել՝ կանխարգելիչ ազդեցության հասնելու համար»,- ըստ Bild-ի՝ հայտարարել է աղբյուրը և հավելել, որ մատակարարումների ձգձգումները կարող են ապակայունացնել Իրանի նավթի մաքսանենգության ցանցը:

Թրամփը շարունակում է իր «առավելագույն ճնշման» քաղաքականությունը՝ ձգտելով տնտեսապես մեկուսացնել Իրանին և թույլ չտալ նրան միջուկային զենք ստեղծել։ Արդեն նոր պատժամիջոցները դժվարացնում են Իրանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի աշխատանքը, մանավանդ, որ այն բաղկացած է մաշված նավթատար լցանավերից:




Լրահոս