Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը հաճելի անակնկալներով է ուղեկցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար:
Հիշեցնենք, որ Երևանում փետրվարի 25-ին կայացավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը, որից մեկ օր առաջ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը առանց նվեր չի մնացել։
Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակության կողմից Փաշինյանը ստացել է 232 հազար 904 ՀՀ դրամ արժեցող 2 գրիչ։ Համաձայն նվերի բնութագրի՝ գրիչները եղել են Waldmann Edelfeder ապրանքանիշի, որից մեկը եղել է գնդիկավոր, մյուսը՝ գրիչ-փետուր՝ Parlamentum Europeum գրությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրիչները եղել են 925 հարգի արծաթից և ձեռագործ։
Նույն անձից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս նվեր է ստացել, որը արժեցել է 232 հազար 904 ՀՀ դրամ և կրկին Waldmann Edelfeder ապրանքանիշի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս