Տավուշի դպրոցներում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է․ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․

«Ծնելիության ցածր ցուցանիշների, շարունակվող արտագաղթի պատճառով տարեցտարի նվազում է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների, այդ թվում՝ առաջին դասարանցիների թիվը։

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ներկայումս սովորում է 1389 առաջին դասարանցի, բոլոր դպրոցներում առկա են առաջին դասարանցիներ:

2022-2023 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը եղել է 1467, 2023-2024 ուսումնական տարում՝ 1465:

Երկու տարում մարզի դպրոցների առաջին դասարանցիների թիվը նվազել է 76-ով»։




Լրահոս