
Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ:
«Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան ժամը 22:00-ից մինչև 2025 թվականի մարտի 7-ը՝ ուրբաթ, ժամը 10:00-ն»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակել է սիրիական «Ալ Վաթան» թերթը:
Սիրիայի ՆԳՆ-ի աղբյուրը Al Jazeera-ին էլ հայտնել է, որ Տարտուսում տեղի ունեցած բախումների հետևանքով ՆԳՆ երկու աշխատակից է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Բացի այդ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հոմս և Ջաբլե քաղաքներում բողոքի ցույցերից և անկարգություններից հետո: