Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց ՄԻՊ Սաբինա Ալիեւան այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։

Թեեւ լրատվամիջոցները գրում են, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, թե նրանց նկատմամբ խոշտանգումներ տեղի չեն ունենում, սակայն երեկ հրապարակված լուսանկարներն այլ բանի մասին են վկայում։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ինչ կարող եմ անել այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը կամավոր չի կատարում Հաշտարարի որոշումը։ 

Սերգեյ Մնացականյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան հայտնում ենք, որ եթե Հաշտարարը կայացրել է որոշում, եւ Դուք համաձայնել եք այդ որոշմանը, սակայն ֆինանսական կազմակերպությունը Հաշտարարի որոշմամբ սահմանված ժամկետում չի կատարել այն, ապա Դուք իրավունք ունեք Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմում ներկայացնել դատարան:

Դիմում ներկայացնելու կարգը եւ ժամկետները սահմանվում են՝

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով (հոդված 15)

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (գլուխ 51 ՝ հոդվածներ 341 345),

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով (հոդվածներ 1, 2, 17, 18,  23):

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Նշենք, որ Դատարան դիմում ներկայացնելիս կարող եք առաջնորդվել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից մշակված «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումի վերաբերյալ» ուղեցույցով։

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` Հայ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգեւորական ունենալու գաղափարը: Արեւմուտքում կան եկեղեցիներ, ուր դա հնարավոր է:

Արեւիկ Մալխասյան (34 տարեկան, տնտեսագետ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ Առաքելական Եկեղեցուն ընդհանրապես խորթ է կանանց քահանայագործելու հասկացողությունը, որը նորամուտ է քրիստոնյա աշխարհում: Այն որդեգրվել է մի շարք բողոքական եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների կողմից: Հարցն աստվածաբանական հիմնավորում ունի եւ առնչվում է հոգեւորականի` քահանայության դերի ու կոչման ճիշտ ընկալման եւ գիտակցման հետ:  Քրիստոս՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Աստծո Որդին, մարդացել, մարմնացել, չարչարվել եւ պատարագվել է մարդկության մեղքերի փրկության համար, եւ հաստատել Հաղորդության Խորհուրդը` Իր հիշատակի եւ Իր Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելու համար: Հոգեւորականը պատարագի ընթացքում խորհրդանշում է Քրիստոսին, ապա որպես քահանա` կատարում է հավիտենական քահանայապետ հաստատված Քրիստոսի հաղորդության խորհուրդը եւ դրան մասնակից դարձնում ժողովրդին: Հետեւաբար, միայն տղամարդը կարող է եկեղեցում եւ այլուր քահանայություն կատարել, քանի որ այդ ծառայությունը նրան է վստահված հենց Տիրոջից: Անշուշտ, քահանայի գործունեությունը եկեղեցական ծիսակատարություններով միայն սահմանափակվելը չէ: Ինչպես Հիսուս Ինքն էր ժողովրդի հետ շփվում եւ անդրադառնում նրանց կյանքին ու կենսակերպին, այնպես էլ հոգեւորականն է զբաղվում հավատացյալների ու ժողովրդի ընկերային հարցերով, որոնք մարդու կյանքի անբաժանելի մասն են եւ շատ հաճախ կարող են ազդել հավատացյալի ներաշխարհի վրա:

 Օրհնությամբ՝ Տ. Մուշեղ աբեղա Բաբայան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն Հայ եկեղեցին մերժում է կանանց քահանայության գաղափարը, եւ սրա հիմքում նրանց իրավունքները ոտնահարող որեւէ միտում կամ ստորադասման նշույլ անգամ չկա:

 




Լրահոս