Armenian text to speach

Մինչև 23 տարեկան ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 8-14-ը կայանալիք մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանը ներկայացված կլինի ընդհանրական կազմով:

Ազատ ոճայիններից ԵԱ-ի մեդալների համար կմրցեն Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Հունահռոմեականներից մրցաշարին կմասնակցեն Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։




Լրահոս