Armenian text to speach

ԱՄՆ-ն ոգևորված է Կիևից եկող ազդանշաններից, սակայն օգնությունն առայժմ կասեցված է. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կընդունի Ուկրաինային օգնությունը վերսկսելու մասին, երբ համոզվի, որ Կիևի իշխանությունները ձգտում են խաղաղ կարգավորման, սակայն օգնությունն առայժմ կասեցված է: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Ինչպես նշել է նախագահը, սա դադար է: Սա հենց այն է, ինչի մասին նա խոսում էր ի սկզբանե՝ սպասելով դեպի խաղաղություն տանող ուղուն իրական հանձնառությանը», – ասել է Հեգսեթը լրագրողներին:

«Եվ մեզ շատ ոգևորում են այն նշանները, որոնք տեսնում ենք: Ի վերջո, նա որոշում կկայացնի, բայց առայժմ սա դադար է», – հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Ինչպես հայտարարել է Հեգսեթը, Թրամփն աշխատում է երկու կողմի հետ և, նրա կարծիքով, միայն ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

«Եվ ես, գտնվելով կուլիսների հետևում, կարող եմ ձեզ ասել, որ նա կենտրոնացած է դա իրականացնելու վրա, և մենք այսօր ավելի մոտ ենք դրան, քան երբևէ», – հավելել է Պենտագոնի ղեկավարը:

Ավելի վաղ Վաշինգտոնը դադարեցրել էր ռազմական օգնության մատակարարումները Կիևին, սակայն մարտի 5-ին Սպիտակ տան վարչակազմի աղբյուրն ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերսկսել զենքի մատակարարումներն Ուկրաինային, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնագիր ստորագրի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ:




Լրահոս