
25-ամյա շիկահեր Շին Ուիլոքսը բրիտանական Լինկոլն քաղաքից ոչ մի կերպ չի կարողանում աշխատանք գտնել:
Ընդ որում, նրան մերժում են ոչ թե մասնագիտական կարողությունների բացակայության, այլ գեղեցիկ արտաքինի համար ՝ հայտնում է Daily Star-ը:
«Իմ պոտենցիալ պետերի խոսքով, իմ գեղեցկությունը աշխատանքից կշեղի գործընկեր-տղամարդկանց: Ես չէի սպասում, որ կհանդիպեմ սեքսիզմի նման ահավոր դրսևորումների: Արտաքինիս պատճառով ինձ ոչ ոք պատրաստ չէ լուրջ ընդունել», – հիասթափված ասում է Շին Ուիլոքսը:
Վերջին երեք ամսում նրան հեռացրել են նույնիսկ էլեկտրիկի պաշտոնից, թեև համաձայն կանոնակարգի, աղջիկը աշխատում էր հատուկ համազգեստով:
Միայնակ մայր լինելով ՝ գեղեցկուհին ստիպված է արագ կարգով աշխատանք գտնել: Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ նա միայն աշխատանքի ընդունվելու նպատակով նամակներ է ուղարկում, որոնցից շատերը մնում են անպատասխան: