Armenian text to speach

Իտալիայի վարչապետն առաջարկել է ՆԱՏՕ-ին պաշտպանել Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին առաջարկել է ընդլայնել ՆԱՏՕ-ի պաշտպանությունը Ուկրաինայի նկատմամբ ՝ առանց դաշինքին միանալու։

Խոսքը ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի մասին է, ըստ որի դաշինքի մեկ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի և, հետևաբար, հավաքական պաշտպանության վրա:

«Դա նույնը չէ, ինչ ՆԱՏՕ-ին միանալը, բայց խոսքը վերաբերում է Ուկրաինային տարածելու անվտանգության նույն հովանոցը, որն ունեն ՆԱՏՕ-ի երկրները: Դա կապահովի կայուն, երկարաժամկետ և իրական անվտանգության երաշխիքներ՝ որը ավելի արդյունավետ է, քան որոշ առաջարկներ, որոնք ես հիմա տեսնում եմ», – ասել է Մելոնին ԵՄ պաշտպանության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 6-ին, Բրյուսելում:

Մելոնին պարզաբանել է, որ առաջարկը քննարկվում է։ «Դեռևս կոնկրետ ժամկետներ չկան, բայց ես այս մտքի նկատմամբ զգալի հետաքրքրություն եմ տեսնում զրուցակիցների կողմից։ Ավելի երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ, քան եվրոպական խաղաղապահ զորքեր ուղարկելը Ուկրաինա»,- ասել է Մելոնին։




Լրահոս