
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը Հռոմի Gemelli հիվանդանոցում բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ, առաջին անգամ աուդիոուղերձով դիմել է հավատացյալներին։ Այս մասին հայտնում է Vatican News-ը:
«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից՝ իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես, գտնվելով այստեղ, ձեզ հետ եմ։ Թող Աստված օրհնի ձեզ, և Սուրբ Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն», – ասել է պապը։
Ուղերձը հեռարձակվել է Սուրբ Պետրոսի հրապարակում՝ առավոտյան աղոթքի ժամանակ: