Հարյուրավոր ծայրահեղ ուղղափառ հրեաներ գերեզմաններ այցելելու պատրվակով իսրայելական բանակի պաշտպանության և համակարգման ներքո հատել են Լիբանանի սահմանը: Ըստ Իսրայելական մամուլում տեղ գտած լուրերի` սա առաջին անգամն է, որ կազմակերպվում է բանակի հետ համակարգված ուղեւորություն։
Ծայրահեղ ուղղափառ հասիդ հրեաները գիշերը իսրայելական բանակի հսկողության ներքո անցել են Լիբանան՝ այցելելու Լիբանանում ռաբբի Ռավ Աշիկի գերեզմանին, որը, ենթադրաբար, ապրել է 4-րդ դարում, հայտնում է Israel Hayom թերթը։
Հասիդյան դամբարան այցելությունն ու ծեսը համակարգվել է իսրայելական բանակի կողմից, և զինվորներն ուղեկցել են հրեաներին։
Լրագրում նշվել է, որ ծայրահեղ ուղղափառ հրեաները նախկինում անօրինական կերպով անցել են Լիբանան՝ գերեզմաններ այցելելու համար, և սա առաջին անգամն է, որ այս գործողությունը տեղի է ունենում բանակի հետ համակարգված։
























