Ավստրալիայում ցիկլոնի պատճառով շուրջ 80 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալֆրեդ» ցիկլոնի պատճառով արևելյան Ավստրալիայում մոտ 84 հազար բնակելի շենք առանց էլեկտրականության է մնացել, հազարավոր մարդիկ տարհանվել են: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի նահանգներում եղանակային վատ պայմաններ են։ Տեղի օդերևութաբանական ծառայությունում հայտնել են, որ մինչև հաջորդ շաբաթ մի շարք տարածաշրջանների հեղեղումներ են սպառնում։

Ծառայության տվյալներով՝ մարտի 7-ին Ավստրալիայի արևելյան ափի տարածքում քամու պոռթկումների արագությունը ժամում հասել է 120 կմ-ի։ Կանխատեսումների համաձայն՝ «ավերիչ ուժգնության քամիները» կշարունակվեն առաջիկա օրերին։

Նոր Հարավային Ուելսի իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 19 հազար մարդու։ Նահանգի առանձին շրջաններում վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 400 մմ տեղումներ են գրանցվել։

Ավստրալիայում ցիկլոնի հինգ կարգ կա՝ կախված քամու արագությունից։ Ներկայում «Ալֆրեդ»-ը դասվել է երկրորդ կարգի ցիկլոնների շարքում։




Լրահոս