Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 170-ից 500 հազար ՀՀ դրամ՝ հանգստյան օրերը Եվրոպայում անցկացնելու համար. որքան արժեն տոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գարունն ամենալավ եղանակն է ճամփորդության համար բոլոր առումներով։ Եվրոպայում ևս գարուն է, ինչը նշանակում է, որ հանգստյան օրերը կարող եք անցկացնել եվրոպական որևէ երկրում, ուտել կրուասան և օրինակ  խմել անգլյական թեյ։
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է դեպի Եվրոպա տոմսերի արժեքները՝ ըստ ավիաընկերությունների։

Ուղիղ թռիչք դեպի Փարիզ Air France ավիաընկերության ինքնաթիռներով կարժենա մոտ 400 եվրո՝ գրեթե 170 հազար ՀՀ դրամ մեկ անձի համար։

Lufthansa ավիաընկերության ինքնաթիռներով դեպի Բեռլին մեկ կանգառով թռիչքի արժեքը կկազմի մոտ 450 եվրո՝ գրեթե 195 հազար դրամ։

Alitalia ավիաընկերության միջոցով դեպի Հռոմ ուղիղ թռիչքով կարող եք հասնել՝ մոտ 370 եվրո վճարելով, այսինքն՝ մոտ 158 հազար ՀՀ դրամ վճարելով։

Թերևս ամենաթանկը Ձեզ համար կարող է լինել անգլյական թեյը, քանի որ British Airways ավիաընկերությունով Լոնդոն հասնելու միայն մեղ ուղղությունն արժե 500 եվրոր, այսինքն մոտ 215 հազար դրամ։

Հարկ է նշել, որ գները կարող են փոփոխվել՝ կախված ամրագրման ժամանակից և տեղերի առկայությունից։ Նշված արժեքներով սահմանափակվել պետք չէ, անհրաժեշտ է ստուգել նաև այլ ավիաընկերությունների առաջարկները՝ լավագույն տարբերակը գտնելու համար։

Օրինակ որոշ ավիաընկերություններ մարտի 8-ից մեկնարկող կանանց մեկ ամսյակի շրջանակում առաջարկում են հատուկ զեղչեր կամ ակցիաներ։

Հիշեցնենք, որ թռիչքի արժեքը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի խորհուրդ է տրվում համեմատել տարբեր առաջարկներ, և ամրագրել տոմսերը հնարավորինս շուտ՝ լավագույն արժեքով ձեռք բերելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս