Armenian text to speach

Թրամփը նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ, և որ մարտի 6-ին նամակ է ուղարկել երկրի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն երկխոսության։ Այս մասին նա ասել է Fox Business Network-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է մարտի 7-ին։

«Ես ասացի՝ հույս ունեմ, որ դուք կբանակցեք, որովհետև դա Իրանի համար շատ ավելի լավ կլինի», – ասել է ԱՄՆ նախագահը։

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը։ Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, որովհետև չի կարելի թույլ տալ ևս մեկ միջուկային զենք», – հավելել է նա։

Նամակն ուղղված է եղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։




Լրահոս