Ղազախստանը կկրճատի նավթի արդյունահանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի էներգետիկայի նախարարը խոստացել է միջոցներ ձեռնարկել նավթի արդյունահանումը նվազեցնելու համար։

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նավթի արդյունահանման կրճատման OPEC+ համաձայնագրով իր պարտավորություններն ապահովելու համար։ Գերատեսչության ղեկավար Ալմասադամ Սաթկալիևի համապատասխան հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է նախարարը, հետխորհրդային այս երկրի իշխանությունները, ՕՊԵԿ+ խմբի հանդեպ իրենց պարտավորությունները կատարելու համար «պատրաստ են օգտագործել ինչպես վարչական մեխանիզմները, այնպես էլ նավթամուղի ենթակառուցվածքներին հասանելիության հետ կապված հարցերը»։

Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը լրագրողներին ասել է , որ OPEC+-ը առաջարկել է համաձայնագրի մասնակիցներին, որոնք գերազանցել են արտադրության համաձայնեցված մակարդակը, վերանայել արտադրության ժամանակացույցը և արագացնել պարտքի փոխհատուցումը այն նվազեցնելու համար։

Նաև, ըստ նրա, ՕՊԵԿ+ երկրների (Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Իրաք, ԱՄԷ, Քուվեյթ, Ղազախստան, Ալժիր և Օման) որոշումը՝ ապրիլից ավելացնել նավթի արդյունահանումը, կապված է նավթամթերքի աճող պահանջարկի սեզոնի նախապատրաստման հետ, այլ ոչ թե առանձին մասնակիցների կատարողականի կամ այլ գործոնների հետ։

Այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարին նավթի գների իջեցման քաղաքականության ֆոնին։




Լրահոս