Գրկած կդիմավորի՞ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյին ինքնաթիռի մոտ՝ ինչպես խոստացել էր նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կողմնորոշվում՝ ամռան սկզբին ինչպես դիմավորի Հայաստան այցելող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` հետաքրքրվելով. «2022 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Դուք օդանավակայանում երկու ձեռքով ողջունելով, ծաղկեփնջով դիմավորեցիք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն տարակուսել էր այդ ջերմ վերաբերմունքից: Ի պատասխան՝ Դուք խոստացել էիք, որ երբ Մատվիենկոն Հայաստան գա, կգնաք եւ ինքնաթիռի մոտ նրան գրկած կդիմավորեք: Հիմա պարզվել է, որ Մատվիենկոն առաջիկայում Հայաստան կգա: Ըստ այդմ, ցանկանում ենք իմանալ՝ արդյոք կկատարե՞ք Ձեր խոստումը եւ նրան գրկած կդիմավորե՞ք ինքնաթիռի աստիճանների վրա»:

Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չգիտի՝ կատարելու է խոստումը, թե ոչ: Համենայնդեպս, նրա ուղարկած պատասխանը ոչնչի մասին է. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»: Ահա Մատվիենկոյին դիմավորելու մասին ուղիղ հարցին ինչ անբովանդակ պատասխան է տվել Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահի խոսնակի միջոցով:

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը, նախնական պայմանավորվածությամբ, Երեւան կժամանի այս տարվա հունիսի 5-6-ը:

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովում երեկ կայացած դռնփակ հանդիպումը լարված է անցել, ուղեկցվել գոռգոռոցներով:

2020 թվականից անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջով երեկ Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը դռնփակ նիստից որոշ մանրամասներ կարողացավ պարզել: Նախ տեղեկացանք, որ հանդիպմանը մոտ 30 ծնող է մասնակցել, որոնք զայրացած են եղել Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: Մոտ մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ լսումների ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածին, կամ զոհվածի մահվան հանգամանքները: Քոչարյանն ասել էր. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ. դրան հասնելու համար ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ադրբեջանի հանձնաժողովները աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է: Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը գտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի եւ այդտեղ հանգստություն կգտնի»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

Այս խոսքերը անասելի զայրացրել են ծնողներին: Նրանք գնացել են Ազգային ժողով, բարկացել, բղավել եւ զգուշացրել են Քոչարյանին, որ այսուհետեւ խոսելիս զգույշ արտահայտվի եւ իրենց զգացմունքների հետ չխաղա: Տեղեկացանք նաեւ, որ շատ ծնողներ ուշացումով են հասել ԱԺ, բայց կարողացել են հասկացնել Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների եւ ընդհանրապես անհետ կորածների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաեւ խոստացել էր նրանց, որ մինչեւ այս ամսվա վերջ անհետ կորածների ծնողները եւ ուժային կառույցները եւս մեկ փակ հանդիպում կունենան, բայց էլի խաբում է: Հստակ օր չի նշում` երբ պետք է կրկին հանդիպեն, որպեսզի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փաստերով պարզաբանումներ տա ծնողներին նրանց երեխաների գործերի մասին:

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում բոլոր մանրուքներով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը ու երկու մարզի մարզպետների հետ անդադար կապի մեջ է, որոնք էլ զեկուցում են, թե ինչ իրավիճակ է բնակիչների շրջանում, ինչ տպավորություններ ու պահանջներ կան: Դա է պատճառը նաեւ, որ օրումեջ ռեժիմով ՔՊ Վարչության արտահերթ նիստ է գումարվում, որի ժամանակ, Գյումրու եւ Փարաքարի նախընտրական ցուցակներից բացի, քննարկվում են նաեւ առաջիկա անելիքները: Փաշինյանը բոլոր հարցերին ինքն է անդրադառնում: Այս պահին ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ամեն բան կարգին է, ընդդիմությունը ընտրվելու շանս չունի:

 

 

 

 

Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:

Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում ամպագոռգոռ թվեր են շռայլում՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին, այնուամենայնիվ ազնիվ գտնվող մի քանի ներկայացուցիչներ հստակ պնդում են, որ Վիճակագրական կոմիտեի թվերը ոչ միշտ է, որ համընկնում են ֆինանսների նախարարության կամ, օրինակ, Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների հետ։

Այս ամենը մի կողմ դնելով՝ եկեք հասկանանք, թե սպառողական գների ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում։ Համաձայն նույն Կոմիտեի՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025 թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1 – 0.9%-ով, 3-ում գրանցվել է 0.7 – 0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.7%-ով։

2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:

Մարգարինի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ:

2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի եւ իշխան ձկնատեսակի գներն աճել են եւ 4.6%-ով եւ 17.7%- ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% եւ 4.3%-ով: Թեյի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով: Միաժամանակ, 2025 թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% եւ 0.6%-ով: Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով: 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:

Եթե փորձենք խոսել հակիրճ, ապա Հայաստանի Հանրապետությունում բարձրացվող հարկերին զուգահեռ համատարած թանկություն է եւ գնաճ:

 




Լրահոս