Գերմանիայում հայտնաբերվել են 1280 արվեստի գործեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հետախույզները հայտնաբերել են 1280 արվեստի գործեր, որոնք առգրավվել էին կոլեկցիոներ Կորնելիուս Գյուրլիտի Մյունխենի բնակարանից:

Վերջինիս հայրը արվեստի առքուվաճառքով է զբաղվել ֆաշիստների տիրապետության ժամանակ և իր հավաքածուն հարստացրել նաև հրեաների տներից առգրավված գործերով:

Կոլեկցիոների իրավաբանները կվիճարկեն որոշ գործեր:

Գործերի մյուս մասը կոլեկցիոներն ինքը կտնօրինի: Հավանականությունը մեծ է, որ կտավները ՝ ներառյալ Մատիսի, Պիկասոյի և այլ վարպետների աշխատանքները կմնան Բավարիայում մինչ վիճարկումը ավարտվի, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս