Վերին Լարսում հայկական բեռնատարները դեռ խցանման մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-վրացական սահմանահատավածում՝ Վերին Լարսի անցակետում, եղանակային պայմանների պատճառով խցանման մեջ են գտնվում մոտ 200 հայկական բեռնատարներ: Եւ ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը՝ միայն եղանակային պայմանների բարելավումը թույլ կտա Վերի Լարսում կուտակված բեռնատարներին շարունակել երթեւեկությունը: Մ.Վարդանյանը ասեց նաեւ, որ անցակետում խցանման մեջ են գտնվում ոչ միայն հայկական, այլեւ վրացական բեռնատարներ:”Օն-լայն ռեժիմով զգուշացում էր տարածվել այն մասին, որ նոյեմբերի երկրորդ կեսին եղանակային պայմանները վատթարանալու են, հարկավոր էր միայն հետեւել այդ լուրերին: Այժմ վարրոդներին ցուցաբերվում է առաջին անհրաժեշտության օգնություն”,- ասաց նախարարը: Դեկտեմբերի 2-ին հայաստանյան պատվիրակությունը մեկնելու է Թբիլիսի և Վերին Լարսի ճանապարհային սպասարկման խնդիրների լուծման նպատակով համատեղ հայ-վրացական ընկերության ստեղծման շուրջ բանակցելու համար:




Լրահոս