Armenian text to speach

Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փաստորեն շունն ու կատուն հին ավանդույթներին չեն հետեւում. նրանք հաշտ ու համերաշխ՝ պառկել են արեւի ճառագայթների տակ՝ կանգառի նստարանին։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ, Խնդրում եմ ասեք՝ որ դեպքում է մերժվում անձին  կենսաթոշակի նշանակումը։

Անահիտ Խաչատրյան (63 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Խաչատրյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կենսաթոշակի նշանակումը մերժվում է, եթե՝

անձը չունի կենսաթոշակի իրավունք,

կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով,

ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենսաթոշակի եւ կենսաթոշակ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու ժամանակահատվածում: Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա կենսաթոշակ չի ստանում այն պետությունից, որի քաղաքացին է:

 

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում եմ որպես զբոսավար` պատմելով Հայաստանի մասին օտարերկրացիներին: Վերջերս իտալացի մի զբոսաշրջիկ ասաց, թե կարդացել էր, որ եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձեւ եւ բարձր լինելը խորհրդանշում է Արարատը: Արդյո՞ք դա այդպես է:

Անիտա Սիմոնյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ խոսքը վեղարի մասին է: Հանդերձանքի այդ պարագայի հորինվածքը նմանեցվել է եկեղեցու գմբեթին, որն էլ իր հերթին ունի դեպի կատարելության ձգտման խորհուրդ: Մենք գիտենք, որ եկեղեցու գմբեթները բազմանիստ են եւ կլոր, բայց այն ուղիղները, որ դուրս են գալիս այդ կետերից, հատվում են մեկ կետում, որն էլ խորհրդաբար համարվում է կատարելության կետը: Հենց այդտեղ է դրված եկեղեցու խաչը: Ուստի հոգեւորականի վեղարի հորինվածքը եկեղեցու գմբեթի նմանությունն ունի, այլ ոչ թե Արարատի, որը ի դեպ, երկու գագաթ ունի:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հայ Առաքելական եկեղեցու հովվապետի հանդերձանքի ձեւավորման, ստեղծման եւ զարգացման գործընթացը Հայաստանում սկսվել է քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո: Այն դարերի ընթացքում, ըստ կանոնակարգի, զարգանալով եւ համալրվելով կատարելագործվել, ձեռք է բերել բազմաշերտ կառուցվածք եւ շքեղ հարդարանք: Իր արտաքին տեսքով այն խիստ պատկառազդու է, օժտված հնօրյա խորհրդաբանությամբ: Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցում կաթողիկոսական հանդերձանքն այն կրողի գրաված դիրքի հիմնական ցուցիչն է, նրա սոցիալական կարգավիճակի արտահայտիչը: Որպես Հիսուսի փոխանորդ, Սուրբ Սեղանի առջեւ ծառայող հովվապետի ծիսական հանդերձանքը ներկայացնում է նաեւ հովվապետի համալրված հոգեւոր վիճակը:

 




Լրահոս