Հայաստանը նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախնական խորհրդակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Վիեննայում նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի նախնական խորհրդակցությունները։

Այս մասին տեղեկացրել է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը X-ի միկրոբլոգում։

«Որպես ամբողջ կոմիտեի նախագահ՝ Հայաստանն ակնկալում է արդյունավետ բանակցություններ բանաձևերի նախագծերի շուրջ հաջորդ շաբաթ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նիստում»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։




Լրահոս