Armenian text to speach

Ոմանք մեկնաբանում են, թե սա Ռուբեն Վարդանյանի հրաժեշտի խոսքն է, իսկ ես կարծում եմ՝ նա պատրաստվում է ապրել․ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արտակ Բեգլարյանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձի վերաբերյալ գրել է․

«Ոմանք մեկնաբանում են, թե սա Ռուբեն Վարդանյանի հրաժեշտի խոսքն է, իսկ ես կարծում եմ, որ ինքը պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը»։

Բեգլարյանը նաև կոնկրետ հատված է մեջբերել Ռուբեն Վարդանյանի ուղերձից․

«Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա 7 մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի՝ ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես: Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է»:




Լրահոս