ՎԹԱՐ` ՄՈՑԱՐՏԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին`ժամը 01.10-ին Երևան քաղաքի Չարենցի փողոց թիվ 1/3 հասցեում` “Մոցարտ” սրճարանի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար:Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “Մերսեդես” մակնիշի 81 ՍՏ 111 պետհամարանիշի և “Սենս” մակնիշի 6954 պետհամարանիշի (պատկանում է “Դենտ” տաքսի ծառայությանը) ավտոմեքենաները, ինչի հետևանքով “Սենս” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1954 թվականին ծնված Ռազմիկ Սուքիասյանը, ուղևորներ` Երևան քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված Ա.Առուստամյանը և Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1982 թ. ծնված Վ.Նաջարյանն ու նույն թվականին ծնված Կ.Մազմանյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և “1-03” ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս